1 րոպեի ընթերցում
Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդարականներ Մելիքսեթ Պողոսյանն ու Ռազմիկ Պետրոսյանն ավարտել են իրենց պաշտոնավարումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Մելիքսեթ Պողոսյանը և Ռազմիկ Պետրոսյանն ավարտեցին իրենց պաշտոնավարումն իբրև պաշտպանության նախարարի խորհրդականներ։
Շնորհակալություն եմ հայտնել նրանց՝ ծառայության համար, և պարգևատրել գերատեսչական մեդալներով»,- գրել է նախարարը։
Ռազմիկ Պետրոսյանն ու Մելիքսեթ Պողոսյանը ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնները զբաղեցնում էին 2022 թվականից։