1 րոպեի ընթերցում
Քրեական ոստիկանները հուլիսի 23-ին Դիլիջան քաղաքի հասցեներից մեկում հայտնաբերել, սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա և Երևանի բնակիչ՝ 27-ամյա երկու տղամարդու։ Նույն օրը հայտնաբերվել, ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Հուլիսի 18-ին մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպից հետո ՆԳՆ ոստիկանության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել էր դեպքի մասնակից անձանց ինքնությունը: Մեկ անձ ձերբակալվել և ներկայացվել էր նախաքննական մարմին:
Հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է։