Իրավունք

Հակակոռուպցիոն կոմիտեն «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառք տալու դեպքեր է բացահայտել. հրապարակվել են ձայնագրություններ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն բնտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական  իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման մի շարք դեպքեր է բացահայտել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեն դեպքերի բացահայտման մասին պատմող հաղորդագրություն և ձայնագրություններ է հրապարակել։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՀՀ Լոռու մարզում գործող մի շարք գրասենյակների համակարգողներ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց նախապատրաստել են ընտրողներին տալ ընտրակաշառք, ինչպես նաև խոչընդոտել նույն մարզի մի շարք բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։ 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք հոդվածը` Englishქართული
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում