1 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին զբոսնել են Երևանի կենտրոնում. այս անգամ նրանց են միացել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրանք քաղաքում զբոսանքի են դուրս եկել մայիսի 4-ին նախահական նստավայրում տեղի ունեցած ընթրիքից հետո։
Ֆրանսիայի նախագահը զբոսանքի ընթացքում շփվել և լուսանկարվել է հանդիպող քաղաքացիների հետ։
Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Մակրոնը Երևանի կենտրոնում զբոսնել էին նաև մայիսի 3-ի երեկոյան։
Էմանուել Մակրոնը պետական այցով Երևան է ժամանել մայիսի 3-ին։ Մայիսի 4-ին նա մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, իսկ մայիսի 5-ից մեկնարկում է նրա պետական այցի ծրագիրը։