1 րոպեի ընթերցում
Երևանում սկսվել են ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ, որոնց շրջանակում հին ասֆալտբետոնե ծածկը փոխարինվում է նորով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Միաժամանակ իրականացվում է անձրևընդունիչների և դիտահորերի նիշերի կարգավորում։
Նշվում է, որ միայն Սարյան փողոցում նախատեսված աշխատանքների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 17 հազար քառակուսի մետր։
Միջին նորոգման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել նաև Փավստոս Բուզանդի, Տիտոգրադյան, Պարոնյան և Պռոշյան փողոցներում։
Կարդացեք հոդվածը` Español