1 րոպեի ընթերցում
«Ուժեղ Հայաստան» կուսակցության չորս համակիր ձերբակալվել է։
«Արմենպրես»-ին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված ապացուցողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից։
«Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել չորս անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են»,-տեղեկացրին կոմիտեից։
Հակակոռուպցիոն կոմիտեն նաև ձայնագրություններ է հրապարակել։
Ավելի վաղ հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացել էին, որ ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը։