Հայաստան

Նիկոլ Փաշինյանն ու ավտոերթի մասնակիցների մի մասը հասել են Գյումրի

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն առաջնորդել էր Երևանից դեպի Գյումրի ավտոերթը՝ նվիրված Հյուսիս-հարավ ավտամայրուղու Աշտարակ-Գյումրի հատվածի բացմանը, հասել է Գյումրի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում վարչապետը հայտնեց, որ ավտերթի մասնակիցնեի մի մասն արդեն Գյումրի է հասել, մյուսները դեռ ճանապարհին են։

Տեսանյութում երևում է, որ Գյումրիում վարչապետին ուղեկցում է Աննա Հակոբյանը։

Փաշինյանը նշեց, որ իրենք գնում են սրճելու, մինչև Գյումրի կհասնեն ավտոերթի մյուս մասնակիցները։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում