Հայաստան

Վարչապետն այցելել է Լեռնամերձ բնակավայր, որը սուբվենցիոն ծրագրով գազիֆիկացվել է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Լեռնամերձ բնակավայրում է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Լեռնամերձ բնակավայրը գազիֆիկացվել է։

Փաշինյանը շփվեց բնակիչների հետ, որոնք շնորհակալություն հայտնեցին Կառավարությանը՝ բնակավայրի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրը լուծելու համար։

Լեռնամերձ բնակավայրը գազիֆիկացվել է սուբվենցիոն ծրագրով. կառավարությունը ֆինանսավորել է ծրագրի 45 տոկոսը, իսկ 55-ը տոկոսը ֆինանսավորել է Վաղարշապատի համայնքապետարանը։

«Իսկ այդ գումարները հավաքվել են քաղաքացիների վճարած հարկերից։ Սա շատ կարևոր է արձանագրել։ Խնդրում եմ միշտ հիշել, որ ինչքան պետությունը հարուստ լինի, այնքան դուք հարուստ կլինեք։ Ինչքան դուք հարուստ լինեք, այնքան պետությունը հարուստ կլինի։ Ես ուզում եմ, որ մենք այս տրամաբանական կապը հասկանանք»,- նշել է վարչապետը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում