Երևան

Երևանում շարունակվում է փոսային նորոգման ընթացիկ տարվա ծրագիրը. արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված

1 րոպեի ընթերցում

Երևանում շարունակվում է փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական ու լայնածավալ ծրագիրը: Գործընթացն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում: Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ընդհանուր առմամբ 2026 թվականին կիրականացվի 200 հազար քմ աշխատանք:

«Նախ իրականացվում է երթևեկելի մասի վնասված ծածկի կտրում, հետո ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրում»,- նշել են քաղաքապետարանից:

Գերատեսչությունից հայտնել են, որ  երթևեկությունն անխափան կազմակերպելու նպատակով փոսային նորոգումները կազմակերպվում են գիշերային ժամերին։

Արդեն ապրիլ ամսից կմեկնարկի միջին նորոգման տարեկան ծրագիրը, որն ընդգրկում է նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում