Հայաստան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Հովհանավանքում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արագածոտնի մարզի Օհանավան  բնակավայրի Հովհանավանք եկեղեցում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատարագը մատուցել է Տեր Արամ քահանա Ասատրյանը, որն ավելի վաղ կարգալույծ էր արվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշմամբ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պատարագների է մասնակցում Հայաստանի տարբեր բնակավայրերի եկեղեցիներում։ Նա հայտարարել է, որ պատարագներին մասնակցում է Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման օրակարգի շրջանակներում, որն ինքը որդեգրել է որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ։ Փաշինյանը նաև եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ է ներկայացրել, որը, ըստ նրա, պետք է կյանքի կոչվի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականից հետո։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում