Իրավունք

Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչք

1 րոպեի ընթերցում

Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում են Հայաստանի ՆԳ նախարարությունից: 

«Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Նարեկացու փողոցում փաստացի բնակվող 38-ամյա տղամարդը տանը և կից շինություններում շշալցնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ, դրանց փակցնում կեղծ պիտակներ ու դրաշմանիշներ, ապա իրացնում:

Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Օգոստոսի 4-ին հայտնաբերվեցին արդեն շշալցված մեծ քանակությամբ կեղծ օղիներ ու կոնյակներ, տարաներով սպիրտ, ինչպես նաև խցաններ, դրոշմանիշներ, պիտակներ ու ակցիզներ:

Տղամարդը ձերբակալվել ու կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

Հանգամանքները պարզվում են:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում