Միջազգային

Անտառային հրդեհն ավելի քան 100 տուն Է վնասել Չիլիի Վալպարասիո քաղաքում

1 րոպեի ընթերցում

Անտառային հրդեհն ավելի քան 100 տուն Է վնասել Չիլիի Վալպարասիո քաղաքում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անտառային հրդեհն ավելի քան 100 տուն Է վնասել կամ ոչնչացրել Չիլիի Վալպարասիո քաղաքի արվարձանում: Այդ մասին հայտնել Է արտակարգ իրավիճակների ազգային վարչության տնօրեն Ռիկարդո Տորոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախնական տվյալներով՝ վնաս Է հասցվել հարյուրից ավելի տների, 95 հազար տուն մնացել Է առանց Էլեկտրականության»,- ասել Է նա դեկտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել Է Twitter-ում: Հրշեջներին առայժմ չի հաջողվել հսկողության տակ առնել հրդեհը: Տուժած շրջանի եւ հարեւան բնակավայրերի բնակիչները տարհանված են: Իշխանությունները չեն բացառում, որ բռնկումը տեղի Է ունեցել հրկիզման հետեւանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում