«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արհեստական բանականության կենտրոն կստեղծվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի ռազմավարության նախագիծը, որ 2020-2025 թթ. անելիքներն է նախանշում, 18 առաջնահերթ ոլորտ է սահմանել, որոնցից են արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը, նանոտեխնոլոգիաները, ռոբոտաշինությունը, ավիատիեզերական տեխնոլոգիաները։ Փորձեցինք հասկանալ՝ ինչ է արվելու այս ոլորտներում:

Թե վերջին 10 տարում, այսպես ասենք, աշխարհն ինչի է հասել արհեստական բանականությամբ, ընդհանուր գծերով շատերս գիտենք: Ինձ, եթե անկեղծ լինեմ, այն ինչքան զարմանք, նույնքան վախ է ներարկում: Բայց դե աշխարհը զարգանում է, Հայաստանն էլ անմասն չպետք է մնա: Հայաստանի համար, ըստ ԲՏԱ նախարարության, նման տեխնոլոգիաները մեծ կարեւորություն ունեն, քանի որ դրանք թույլ են տալիս համեմատաբար քիչ ռեսուրս ծախսելով ստանալ ավելի մեծ արդյունք՝ օգտագործելով «խելացի» համակարգեր: Պետական նույն կառույցի պնդմամբ, Հայաստանում արդեն բավականաչափ զարգացած են արհեստական բանականության, մասնավորապես՝ մեքենայական ուսուցման տեխնոլոգիաները։ Հայստանում կան մի շարք կազմակերպություններ, որոնք օգտագործելով արհեստական բանականության տեխնոլոգիաներ, ստեղծում են հաջողված եւ արդեն մեծ ներդրումներ ներգրաված արտադրանք:

Նախարարությունը, ոլորտի առաջատար կազմակերպությունների հետ համատեղ, ծրագրել է Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի կազմում «Արհեստական բանականության կենտրոն» ստեղծել։ Ոլորտում առավել մեծ ներդրումներ ներգրավելու համար բանակցություններ են տարվում միջազգային տարբեր գործընկերների հետ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:

Հայերեն

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը

Փեզեշքիանը կոչ է արել պատերազմն ավարտել հիմա, երբ Իրանն ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում է

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետ

Մոլդովայի զբոսաշրջային վայրերում տեղավորված մարդկանց թիվը 2026 թ. առաջին կիսամյակում աճել է մոտ 16 տոկոսով. Moldpres

Լեհաստանը պատրաստ է արգելափակել Ռուսաստանի և Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը

Օգոստոսի 22-ի միջոցառումների անոնս

Բուլղարիան 20 միլիոն եվրո է հատկացրել «Եվրատեսիլ 2027» երգի մրցույթի նախապատրաստական ​​աշխատանքների համար. BTA

«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Հարություն Հարությունյանի թեկնածությունը

Աշխարհի ամենատարեց մարդը դարձել է 117 տարեկան

ԱԺ-ում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի նոր թեկնածուին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրելու քվեարկությունը