Տնտեսություն

ՊԵԿ-ը մանրամասնել է ԵԱՏՄ շուկա արտահանելու համար թվային դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը մանրամասնել է ԵԱՏՄ շուկա արտահանելու համար թվային դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը

Պետական եկամուտների կոմիտեն մանրամասնել է, թե Հայաստանում որ ապրանքները նույնականացման թվային միջոցներով կդրոշմավորվեն Եվրասիական տնտեսական միության շուկա արտահանելու համար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՊԵԿ տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով, մասնավորապես․

2025 թվականի մարտի 1-ից դրոշմավորվելու են գազավորված և ոչ ալկոհոլային ըմպելիքները, մակարոնեղենը, թեյը և սուրճը, կենդանական և բուսական յուղերը, շոկոլադը և կակաո պարունակող սննդամթերքը, պահածոյացված մթերքը, գարեջուրը և գարեջրային խմիչքները։
2025 թվականի հունիսի 1-ից՝ կաթնամթերքը, մսամթերքը, երշիկեղենը և կենդանիների կերը։
2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ նավթավերամշակման արտադրանքը, ներկանյութերը, լաքերը և չորարները։
2026 թվականի հունվարի 1-ից՝ դեղերը, վիտամինները, օծանելիքը, կոսմետիկան, հիգիենայի և խնամքի միջոցները։
Միաժամանակ, արտադրող ու ներմուծող ընկերությունները կամավոր կարող են նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման գործընթացն սկսել ավելի արագ` մինչև սահմանված ժամկետները:

Կոմիտեն հիշեցնում է, որ Հայաստանում 2023 թվականից նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը՝ մարտի 15-ից, ալկոհոլային ապրանքները՝ հոկտեմբերի 15-ից, փաթեթավորված խմելու ջուրը՝ 2024 թվականի մայիսի 1-ից»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում