Հարցումները պարզել են, թե որքանով են քաղաքացիները բավարարված խորհրդարանական ուժերի գործունեությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «GALLUP International Association»-իիրականացված հարցումների մասնակիցները խորհրդարանական երեք ուժերից ամենից շատ բավարարված են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի գործունեությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք նշել, թե որքանով են բավարարված հետևյալ քաղաքական կուսակցությունների գործունեությամբ. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի գործունեությամբ լիովին բավարարված է հարցվածների 31.4-ը, ավելի շուտ բավարարված՝ 47.9%-ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեությամբ լիովին բավարարված է 19.9%-ը, ավելի շուտ բավարարված` 46.3%-ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործունեությամբ լիովին բավարարված է 8%-ը, իսկ ավելի շուտ բավարարված է հարցվածների 38.8%-ը»,- ասաց Նավասարդյանը:

Հարցումներն արվել են նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1517 քաղաքացի:

Հայերեն Русский

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում