Ստոլտենբերգը Պուտինի հետ անձամբ հանդիպելու պատրաստակամություն Է հայտնել
1 րոպեի ընթերցում
![Ստոլտենբերգը Պուտինի հետ անձամբ հանդիպելու պատրաստակամություն Է հայտնել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/12/999736.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը պատրաստ Է անձնական հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու դաշինքի եւ Մոսկվայի հարաբերություններում առկա դժվարությունները: Այդ մասին նա հայտարարել Է դեկտեմբերի 23-ին DPA գործակալությանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եթե լինեն համապատասխան շրջանակային պայմաններ, ես հանդիպում կունենայի նախագահ Պուտինի հետ»,-ասել Է Ստոլտենբերգը: Նրա կարծիքով՝ հենց այն ժամանակ, երբ բարդություններ կան հարաբերություններում, կարեւոր Է միասին նստել բանակցությունների սեղանի շուրջը:
«Ռուսաստանը մեր խոշորագույն հարեւանն Է, ինչն այդպես Էլ կմնա»,-արձանագրել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նա կարծում Է, որ, նույնիսկ եթե տեսանելի ապագայում Մոսկվայի հետ հարաբերությունները չբարելավվեն, հարկ Է, որ դաշինքն ի վիճակի լինի «կառավարել» այդ հարաբերությունները, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: