«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Երկու բան տանել չէր կարողանում՝ հարուստներին եւ...աղքատությունը
2 րոպեի ընթերցում

«...Լեւոն Ներսիսյանը հայ իրականության մեջ առաջինն է, որ մեզ՝ ուսանողներիս ուսուցանեց, թե գրականության եւ պատմության միջեւ տարբերությունները վիթխարի են, նմանությունները՝ նվազագույն։ Գրականությունը ինքն իր նպատակն է, պատմության նպատակը՝ առայժմ անհայտ է։ Պատմությունը անվերջ է, ուստի նրան վերագրվող ժամանակագրությունը նույնքան անիմաստ է, ինչքան վիճակագրությունը, մինչդեռ գրականությունը ամեն անգամ ավարտվում է յուրաքանչյուր գրողի եւ սկսվում նորի հետ։ Պատմությունը չի կարող փոխել յուր ընթացքը, գրականությունը ընդդիմանում է այդ ընթացքին, որպեսզի ընթացքին իմաստ հաղորդի։ Գրականությունը ակնթարթ է, պատմությունը՝ ժամանակ, սակայն ակնթարթը ավելի գեղեցիկ է։ Պատմությունը մատչելի է, գրականությունը՝ անմատույց։ Չինական պարիսպը պատմության խորհրդանիշն է եւ, ինչպես ցանկացած խորհրդանիշ, ցույց է տալիս մի բան, որի ետեւում չգիտես ինչ է կատարվում, մինչդեռ գրականությունը բացահայտ բեմադրություն է, իսկ թե ինչ է կատարվում վարագույրների ետեւում, գիտի մեկ բեմադրիչը:
Երկու բան տանել չէր կարողանում՝ հարուստներին եւ... աղքատությունը։ Աղքատությունից զզվում էր, հարուստներից՝ խորշում։ Անտաղանդների հանդեպ ավելի ներողամիտ էր, քան հարուստների։ Սակայն հարուստների եւ ոչ թե հարստության»...
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: