Միջազգային

Ֆլորիդայից մեկնարկել Է Starliner տիեզերանավի փորձնական թռիչքը Միջազգային տիեզերակայան

1 րոպեի ընթերցում

Ֆլորիդայից մեկնարկել Է Starliner տիեզերանավի փորձնական թռիչքը Միջազգային տիեզերակայան

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Atlas V տանող հրթիռով Ֆլորիդայից մեկնարկել Է Starliner նորագույն տիեզերանավի առաջին փորձնական թռիչքը Միջազգային տիեզերակայան, NASA-ն վարում Է արձակման ուղիղ հեռարձակումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

United Launch Alliance (ULA) ընկերությանը պատականող Atlas V տանող հրթիռը Քանավերալի հրվանդանի տիեզերակայանից մեկնարկել Է տեղական ժամանակով 06:36-ին (Երեւանի ժամանակով 15:36-ին): CST-100 Starliner տիեզերանավը, որը կառուցել Է Boeing ընկերությունը, իր առաջին փորձնական թռիչքը կատարում Է առանց անձնակազմի: Տիեզերանավում գտնվում Է Ռոուզի մարդակերպ մանեկենը՝ հանդերձված 15 տվիչով, եւ շուրջ 270 կիլոգրամ բեռ Միջազգային տիեզերակայանի համար: Մջազգային տիեզերակայանի հետ Starliner-ի կցումը պետք Է կայանա դեկտեմբերի 21-ին, տիեզերանավի վերադարձը Երկիր սպասվում Է դեկտեմբերի 28-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում