Հասարակական

Հաջորդ տարվանից Նորշենը կարող է ընդունել բոլոր ցանկացողներին՝ առանց թույլտվության

1 րոպեի ընթերցում

Հաջորդ տարվանից Նորշենը կարող է ընդունել բոլոր ցանկացողներին՝ առանց թույլտվության

ԳՅՈՒՄՐԻ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, Շիրակի մարզպետարանի և պատասխանատու կառույցների համատեղ աշխատանքի արդյունքում հայ-թուրքական սահմանամերձ Նորշեն համայնքի մուտքի ռեժիմը փոխվելու է։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը հաջորդ տարվանից բոլոր ցանկացողներն ազատ, առանց հատուկ թույլտվության, կկարողանան մտնել գյուղ։

Այս մասին դեկտեմբերի 20-ին, մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ ասաց ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ «Այսօր ես շատ կարևոր առաքելություն ունեմ՝ հայտարարել, որ հաջորդ տարվանից մարդիկ ազատ կարող են գնալ ու տեսնել Անին։ Կունենանք սահմանային ռեժիմի փոփոխություն»,-նշեց մարզպետը։

Շիրակի մարզի սահմանամերձ Նորշեն (Խարկով) գյուղն Անի բերդաքաղաքից բաժանվում է Ախուրյան գետով: Ներկայում սահմանային գյուղ ազատ մուտք գործել հնարավոր չէ։ Այնտեղ լինելու համար անհրաժեշտ է սահմանապահների թույլտվությունը:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում