Հասարակական

Կրթական համակարգում այլևս չկա համակարգային կոռուպցիա. Արայիկ Հարությունյան

1 րոպեի ընթերցում

Կրթական համակարգում այլևս չկա համակարգային կոռուպցիա. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով` կրթական համակարգում այլևս չկա համակարգային կոռուպցիա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նախարարը նշեց դեկտեմբերի 20-ին խորհրդարանում «Կրթության ոլորտի բարեփոխումներն առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում:

«Կրթական համակարգում այլևս չկա համակարգային կոռուպցիա: Վերջերս հարցումների արդյունքներն էի նայում, թե ո՞ր ոլորտներում է ամենահաջող պայքարն ընթանում կոռուպցիայի դեմ, չորրորդ կետով նշված էր հանրակրթությունն ու կրթությունը»,- ասաց Հարությունյանը:

«Կրթության ոլորտի բարեփոխումներն առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումները կազմակերպվել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում