Արարատ Միրզոյանը ներկայացրեց կրթության ոլորտի բարեփոխումների սկզբունքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կրթության ոլորտի բարեփոխումների կարևոր սկզբունքներից մեկը համարում է այդ համակարգում կոռուպցիայի ցանկացած դրսևորման մերժումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Միրզոյանն ասաց դեկտեմբերի 20-ին խորհրդարանում «Կրթության ոլորտի բարեփոխումներն առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում:

«Կրթության ոլորտում բարեփոխումների մասին խոսելիս պետք է անկեղծ լինել միմյանց հետ, ամրագրել խնդիրներն ու մարտահրավերները, ֆիքսել տարիներ շարունակ սիստեմատիկ կերպով ձևախեղված մեր կրթության համակարգի արատները և, առաջ շարժվելուց առաջ, ամրագրել մի շարք սկզբունքներ, առանց որոնց համընդհանուր ներդրման անիմաստ կլինի խոսել Հայաստանի Հանրապետությունում կրթության ոլորտի բարեփոխումների մասին: Հայաստանում այլևս երբեք կրթության համակարգը չպետք է ծառայի կուսակցական և օրվա իշխանությունների շահերին և այդ շահերի սպասարկմանը: Հայաստանի կրթության համակարգում երբեք չպետք է ճնշվի ազատ ինքնամտածողությունը: Հայաստանի կրթական համակարգում պետք է մերժվի կոռուպցիայի ցանկացած դրսևորում: Հայաստանի կրթության համակարգում կրթություն տրամադրողները շարունակականորեն պետք է արդիականացնեն և' իրենց գիտելիքները, և' մեթոդաբանությունը և դրանք համապատասխանեցնեն ժամանակակի պահանջներին»,- ասաց ԱԺ նախագահը:

Արարատ Միրզոյանը նշեց, որ յուրաքանչյուր պետության հիմքը նրա քաղաքացիների կրթությունն է:

«Հենց կրթությունն է, որ պետք է կերտի իրական քաղաքացիներ, հենց կրթությունն է, որ պետք է հանդիսանա ՀՀ զարգացման օրակարգի շարժիչը, ինչը թույլ կտա ոչ միայն համաքայլ լինել համաշխարհային զարգացումների հետ, այլև ապագայում նաև մեկ քայլ առաջ անցնել»,- նշեց Միրզոյանը:

«Կրթության ոլորտի բարեփոխումներն առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումները կազմակերպվել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում