Քաղաքականություն

Ազգային ժողովն ավարտեց երրորդ նստաշրջանի աշխատանքը

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովն ավարտեց երրորդ նստաշրջանի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման ազգային ժողովը դեկտեմբերի 19-ին արտահերթ նիստով եզրափակեց երրորդ նստաշրջանը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նիստի վերջում հայտարարեց աշխատանքի ավարտի մասին: «Ազգային ժողովի 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանը համարում եմ փակված»,-ասաց Միրզոյանը:

Խորհրդարանը հերթական լիագումար նիստերի աշխատանքն ավարտել էր ավելի վաղ, սակայն դեկտեմբերի 19-ին պատգամավորների նախաձեռնությամբ գումարվել էր արտահերթ նիստ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկելու համայնքների միավորման կամ բաժանման հարցով խորհրդատվական հանրաքվե անցկացնելու մասին օրինագիծը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում