ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց Թրամփի իմփիչմենթին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 18-ին կայացած քվեարկության ընթացքում հաստատեց երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մեղադրանքի առաջին հոդվածը պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այն բանի օգտին, որպեսզի Թրամփին մեղադրեն իշխանության չարաշահման մեջ, քվեարկել Է 230 օրենսդիր, դեմ Է արտահայտվել 197 կոնգրեսական, մեկը ձեռնպահ Է մնացել:

Նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատեց երկրի նախագահի դեմ մեղադրանքի երկրորդ հոդվածը: Կոնգրեսի հետաքննությանը խոչընդոտներ նյութելու մեջ պետության ղեկավարի մեղադրանքի օգտին քվեարկել Է 229 օրենսդիր, դեմ Է արտահայտվել 198 կոնգրեսական, մեկը ձեռնպահ Է մնացել:

Այժմ մեղադրական եզրակացությունը կհանձնվի Սենատին, որտեղ ընթացակարգը կվերածվի դատավարության: Այն կղեկավարի ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նախագահը: Ներկայացուցիչների պալատն այդ դատավարությունում փաստորեն հանդես Է գալիս որպես մեղադրող կողմ, իսկ սենատորները կատարում են երդվյալների պարտականությունները:

Պաշտոնազրկում հայտարարելու համար անհրաժեշտ Է սենատորների ձայների առնվազն երկու երրորդը (67-ից ոչ պակաս), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres