Միջազգային

«Նորմանդական» հանդիպման արդյունքները բավարար չԷին ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հանելու համար. Մերկել

2 րոպեի ընթերցում

«Նորմանդական» հանդիպման արդյունքները բավարար չԷին ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հանելու համար. Մերկել
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նորմանդական քառյակի» ղեկավարների՝ Փարիզում կայացած հանդիպմանը հաջողվել Է հաղթահարել «լճացումը», որը վերջին տարիներին տիրում Էր Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման հարցում, բայց բանակցությունների արդյունքները բավարար չԷին Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հանելու համար: Այդ մասին դեկտեմբերի 18-ին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կարելի Է ասել, որ լճացումը, որը դիտվում Էր մի քանի տարի, հաղթահարված Է, բայց արդյունքներն այնպիսին չԷին, որ մենք կարողանայինք չերկարացնել պատժամիջոցները»,-ասել Է նա: Մերկելը հիշեցրել Է, որ ԵՄ-ի գագաթնաժողովը հանրագումարում միաձայն որոշում ընդունեց սահմանափակիչ միջոցները մինչեւ 2020 թվականի հուլիս երկարացնելու մասին:

Դեկտեմբերի 9-ին Փարիզում տեղի Է ունեցել «նորմանդական ձեւաչափով» գագաթնաժողով, որին մասնակցել են Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ու Ֆրանսիայի ղեկավարները: Բանակցությունների արդյունքներից մեկը դարձել Է արդեն մինչեւ Նոր տարի Դոնբասում գերիների փոխանակում անցկացնելու որոշումը՝ «բոլորին՝ բոլորով» սկզբունքով: Գագաթնաժողովի մասնակիցները պարտավորվել են լիակատար եւ համակողմանի հրադադար ապահովել մինչեւ 2019 թվականի վերջը, ինչպես նաեւ պայմանավորվել են Ուկրաինայի արեւելքում իրադրության կարգավորման շփման խմբի շրջանակում պաշտպանել մինչեւ 2020 թվականի մարտի վերջը հակամարտության գոտում ուժերի ու միջոցների տարանջատման լրացուցիչ երեք տեղամասի վերաբերյալ համաձայնագիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում