Միջազգային

Մարդկությանը 100 տարի կպահանջվի գենդերային անհավասարության հաղթահարման համար. փորձագետներ

2 րոպեի ընթերցում

Մարդկությանը 100 տարի կպահանջվի գենդերային անհավասարության հաղթահարման համար. փորձագետներ

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկությունը կկարողանա գենդերային անհամապատասխանությունը քաղաքականության, տնտեսության, առողջապահության բնագավառում հաղթահարել միայն 99,5 տարի հետո, եթե այդ անհավասարության հաղթահարման ընթացիկ միտումը պահպանվի: Այդ մասին ասված Է Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) հետազոտության մեջ, որը հրապարակվել Է դեկտեմբերի 17-ին: 2018 թվականի համեմատությամբ ցուցանիշը կրճատվել Է 108 տարվանից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

WEF-ի փորձագետները նշում են, որ անհամամասնությունը կրճատվել Է երեք տարվա ընթացքում առաջին անգամ: Բարելավումը տեղի Է ունեցել հիմնականում քաղաքականության բնագավառում կանանց թվի ավելացման հաշվին՝ 107-ից մինչեւ 95 տարի: Կանայք զբաղեցնում են տեղերի 25,2 տոկոսը խորհրդարաններում եւ նախարարական պաշտոնների 21,2 տոկոսն անցյալ տարվա համապատասխանաբար 24,1 տոկոսի եւ 19 տոկոսի համեմատությամբ: Իսկ տնտեսության բնագավառում տղամարդկանց եւ կանանց զբաղվածության պայմանների միջեւ անհամապատասխանությունը մեծացել Է՝ 202-ից մինչեւ 257 տարի: «Կանայք դարձել են եռակի հարվածի զոհեր. նախ, նրանք ավելի շատ են ներկայացված բազմաթիվ այնպիսի դերերում, որոնք ամենից ավելի են տուժել ավտոմատացման պատճառով, օրինակ՝ մանրածախ առեւտրի եւ գրասենյակային աշխատանքի ոլորտում»,- նշված Է զեկույցում: Նաեւ կանայք ավելի հազվադեպ են ստանում մասնագիտություններ, որոնք պահանջում են տեխնոլոգիական ունակություններ: Որպես հետեանք, կանայք ավելի հաճախ են հայտնվում ցածր եւ միջին աշխատավարձերի կատեգորիաներում»: Աշխարհում սեռերի հավասարության գծով առաջատարներն են մնում Իսլանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան եւ Նիկարագուան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում