Մշակույթ

Կոմպոզիտորների միության հանգստյան տունը լուրջ կապիտալ է, որը կապիտալիզացված չէ. Արա Խզմալյան

1 րոպեի ընթերցում

Կոմպոզիտորների միության հանգստյան տունը լուրջ կապիտալ է, որը կապիտալիզացված չէ. Արա Խզմալյան

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ռազմավարական ծրագրերից է Հայաստանի կոմպոզիտորների միության Դիլիջանում գտնվող հանգստյան տան զարգացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Մենք այնտեղ երկու աշխատանքային այց ենք կատարել: Տեղի զարգացման վերաբերյալ մի քանի ծրագիր կա: Առկա է ենթակառուցվածքների, ճանապարհների, կեցության և դահլիճի խնդիրը, որը պետք է նորոգվի ու համալրվի: Կան բազմաթիվ ծրագրեր, որոնք հնարավոր է կյանքի կոչել այնտեղ, բայց հիմա ծրագրերը հստակեցման փուլում են: Իսկ դրա զարգացման ծրագիրը մեր ռազմավարության մեջ է»,-շեշտեց Խզմալյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ հաջորդ տարի Հայաստանում նախատեսում են շուքով նշել Բեթհովենի ծննդյան 250-ամյակը:

«Մեր նպատակը ոչ թե ինչ-որ բան ցույց տալն է, այլ Եվրոպային ասել, որ մենք խոսում ենք միևնույն մշակութային լեզվով ու չափանիշներով, եվրոպական ժառանգության կրողն ենք, պահապանն ու տարածողը»,- եզրափակեց փոխնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում