Մշակույթ

Արա Խզմալյանը Կոնստանտին Օրբելյանի հետ քննարկել է օպերային թատրոնի բարեփոխումների հարցը

1 րոպեի ընթերցում

Արա Խզմալյանը Կոնստանտին Օրբելյանի հետ քննարկել է օպերային թատրոնի բարեփոխումների հարցը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կադրային, մասնագիտական որակավորման, դիրիժորների լուրջ խնդիր ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Նրա խոսքով` այժմ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ քննարկում են առաջիկա ծրագրերը և բարեփոխումները:

«Կոնստանտին Օրբելյանի հետ հրաշալի հարաբերություններ ունենք։ Ես խարիզմատիկ մշակութային քաղաքականության կողմնակից եմ: Կարծում եմ` կան դեմքեր, որոնց օգնությամբ Հայաստանն ավելի հեշտ դուրս կգա միջազգային ասպարեզ»,-շեշտեց նա:

Խզմալյանի համոզմամբ` նման մարդկանց նկատմամբ պետք է հնարավորինս զգույշ ու «խնայող» լինել։

Անդրադառնալով օպերային թատրոնում տիրող մթնոլորտին`փոխնախարարն ասաց, որ հիմա ամեն ինչ խաղաղ է ու իր հունով առաջ է գնում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում