Հայաստանի Շիրակի մարզը և Չինաստանի Հայնան նահանգը հուշագիր են կնքել

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պատվիրակության Չինաստան կատարած այցի շրջանակներում Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է միջտարածաշրջանային հուշագիր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Հանրապետությունից պատվիրակությունը ներկայացնում են ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» նախագահ Սերգեյ Ավանեսովը: Պատվիրակությունը դեկտեմբերի 12-16-ը մասնակցում է «Արևադարձային գյուղատնտեսական մշակաբույսերի միջազգային ձմեռային տոնավաճառ Չինաստան-2019» միջազգային ցուցահանդեսին:

Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից, միջոցառման շրջանակներում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Հայնան նահանգի ղեկավար Շեն Սյաոմինի միջև ստորագրվել է համագործակցության, փոխըմբռնման հուշագիր։

Համաձայնագիրը գործնական քայլ է երկու երկրների շրջանների միջև սերտ հարաբերությունների հաստատման և ամրապնդման գործում՝ առևտրատնտեսական հարաբերությունների, գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության, զբոսաշրջության, բժշկության, հանքարդյունաբերության, քաղաքաշինության, էներգետիկայի, կրթության, գիտության, մշակույթի, ինչպես նաև խոշոր ներդրումային նախագծերի իրականացման առումով։ Ըստ այդմ, կողմերը պարտավորվում են խթանել առևտրատնտեսական համագործակցությունը՝ ստեղծելով համապատասխան պայմաններ համատեղ բիզնեսի և ներդրումների համար, իրենց լիազորությունների շրջանակներում նպաստելու են գործարար շրջանակների միջև ուղղակի շփումների հաստատմանը։

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ