Միջազգային

Բրիտանացի պահպանողականները մեծամասնություն են ստացել խորհրդարանում

1 րոպեի ընթերցում

Բրիտանացի պահպանողականները մեծամասնություն են ստացել խորհրդարանում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանայում կառավարող Պահպանողական կուսակցությունն իր համար երաշխավորել Է մեծամասնությունը Համայնքների պալատում՝ խորհրդարանի ստորին պալատում: Այդ մասին վկայում են դեկտեմբերի 12-ին կայացած վաղաժամկետ ընտրություններում ձայների շարունակվող հաշվարկի արդյուքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կուսակցությունը՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի ղեկավարությամբ, արդեն նվաճել Է 327 պատգամավորական մանդատ: Նկատի առնելով այն, որ Համայնքների պալատում ընդամենը կա 650 տեղ, դա նշանակում Է պարզ մեծամասնություն, որը թուրլ կտա թորիներին օրակարգ ձեւավորել առանց մյուս կուսակցություների օժանդակության: Ներկայում չհաշված են մնում եւս 54 տեղամասերի քվեաթերթիկները: Sky News հեռուստաալիքի գնահատումների համաձայն՝ պահպանողականները հնարավորություն ունեն մեծամասնություն ստանալ 358-ից մինչեւ 368 պատգամավորական մանդատներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում