Հասարակական

Ուզում ենք Ամանորին Հայաստանում ավելի լայն միջավայրում շփվելու հարթակ ստեղծել. Նիկոլ Փաշինյան

6 րոպեի ընթերցում

Ուզում ենք Ամանորին Հայաստանում ավելի լայն միջավայրում շփվելու հարթակ ստեղծել. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչի համար է կառավարությունը որոշել մոտավորապես 270 միլիոն դրամ գումար հատկացնել՝ Երևանում Ամանորի միջոցառումների կազմակերպման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետն ընդգծեց՝ շատ կարևոր է արձանագրել, թե ինչի համար են դա անում՝ շեշտելով, որ խնդիրը բացարձակապես ուտել-խմելու կամ ճոխությունների վրա գումար ծախսելը չէ: «Որովհետև մեր կարծիքով մենք սրանով լուծում ենք և պիտի այս ավանդույթը շարունակելով և զարգացնելով՝ լուծենք շատ կարևոր սոցիալ-տնտեսական, հոգեբանական և գեղագիտական խնդիր: Ինչ տնտեսական խնդրի մասին կարող է լինել խոսքը: Նախ, գիտեք, որ Հայաստանի շատ քաղաքացիներ արդեն երկար տարիներ Հայաստանում հաստատված ավանդույթի համաձայն՝ ամանորը նշում են երկրից դուրս, ինչը տնտեսական բավականին լուրջ խնդիր է մեր երկրի համար, որովհետև մեր երկրից գումարներն արտահոսում են: Մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանի հնարավորինս մեծ թվով քաղաքացիներ Ամանորը նշեն Հայաստանում: Եվ ահա այս միջոցառումների կոմպլեքսը, որ պլանավորել ենք Երևանում, ունի այդպիսի նպատակ: Իհարկե, մենք հասկանում ենք, որ մեկ տարվա գործողությամբ այդ խնդիրն ամբողջապես չենք լուծի, և մենք նկատի ունենք, որ ամեն տարի այս ավանդույթը պետք է ավելի ու ավելի մեծ ծավալներ ստանա»,- մանրամասնեց վարչապետը:

Նա հավելեց՝ սրանով ուզում են էլ ավելի խթանել դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը: «Գիտեք, որ հիմա բավական մեծ տուրիստական հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ, և մենք ուզում ենք այս ներդրմամբ ավելի խթանել տուրիստների հոսքը Հայաստան: Ես այսպիսի խնդիր եմ ձևակերպել, որ Հայաստանը տուրիզմի համար սեզոնայնություն պիտի չունենա: Այսինքն, տարվա մեջ 12 ամիս Հայաստանը պետք է տուրիստական հետաքրքիր ուղղություն լինի»,- ասաց Փաշինյանը:

Հաջորդ կարևոր խնդիրը, որ փորձում են լուծել՝ Ամանորի բովանդակության և դրա սոցիալական ազդեցության տեսանկյունից որոշակի սրբագրումներ մտցնելն է: «Շատ է խոսվում այն մասին՝ արժե արդյոք այդքան գումար ծախսել, երբ մեր երկրում բազմաթիվ սոցիալապես անապահով կամ ոչ այնքան ապահով մարդիկ կան: Այն միջավայրը, որ ստեղծվում է Հանրապետության հրապարակում, իմ կարծիքով հենց առաջին հերթին ամանորյա ավանդական ծախսեր իրականացնելու հնարավորություն չունեցող մարդկանց հնարավորություն է տալիս, որպեսզի նրանք իրենց հնարավորությունների սահմաններում, բայց շատ ուրախ, շատ բարձր մակարդակով նշեն Ամանորը Հանրապետության հրապարակում, Երևանի կենտրոնում: Այդ հատվածում աշխատելու են նաև սննդի օբյեկտներ, լինելու են արագ սննդի կետեր, կարող են մարդիկ իրենց երեխաներին վերցնել գալ Հանրապետության հրապարակ: Երևանի 2750 ամյակի այգում լինելու են տաղավարներ, որտեղ վաճառվելու են բրդուճներ, համբուրգերներ, և մարդիկ կարող են մեկ բրդուճով, մեկ բաժակ գինի վերցնելով՝ իրենց երեխաների հետ այդ գեղագիտական նոր միջավայրում շրջելով, համերգ լսելով, թանգարան մտնելով, բոլորովին նոր որակի միջավայր ստանալ իրենց ընտանիքի և ընկերների հետ ամանորը նշելիս»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սովորաբար Ամանորը մենք պատկերացնում ենք տոն, երբ փոքր խմբերով, ընկերական շրջապատներով, ընտանիքով փակվում ենք մեր տներում և նշում ենք այդպես: «Մենք ուզում ենք Ամանորին Հայաստանում ավելի լայն միջավայրում շփվելու, ավելի լայն միջավայրում նշելու հարթակ ստեղծել՝ ի կատարումն այն կարգախոսի, որ Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդը իմ ընտանիքը: Մենք ուզում ենք ամանորյա այդ ընտանիքի շրջանակը և միջավայրն ավելի մեծացնել, ինչը չի հակադրվում ավելի փոքր միջավայրերում նշելու ավանդույթին: Մեկը մյուսին այս պարագայում կարող են շարունակել և մեկը մյուսի համար ավելի լավ միջավայր ստեղծել»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Փաշինյանը հայտնեց, որ դեկտեմբերի 21-ից ամենօրյա համերգներ են լինելու Երևանի 2750-ամյակի այգում, հետո նաև Հանրապետության հրապարակում: «Մենք ուզում ենք այնպես անել, որ երեխաները նայեն ոչ թե իրենց և իրենց հարևանների սեղաններին, այլ բեմերին նայելու, տեսնելու, ինչ-որ նոր լավ և գեղեցիկ բան ունենան, իրենց վիզուալ գեղագիտությունը զարգանալու այլընտրանք ունենան: Շատ կարևոր նրբություն եմ ուզում ընդգծել: Դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը Երևանում լինելու է դասական երաժշտության համերգ, լինելու են թատրոններ, որոշակի ժամերի բաց են լինելու թանգարաններ: Այս առումով նույնպես կարծում եմ շատ կարևոր է, որ մենք կարողանանք զարգացնել այն կուլտուրան, որ Ամանորի օրերին կարելի է մի քիչ գումար պակաս ծախսել սննդի վրա և այդ գումարը ծախսել և դասական երաշժտության համերգի, թատրոնի, թանգարանի տոմս գնել: Մենք ուզում ենք այնպես անել, որ տոնը ինքը լինի հանգստանալու միջավայր և ոչ թե սննդային և այլ կարգի դեպրեսիաների մեջ ընկնելու միջավայր»,- նշեց նա:

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Արմավիրի մարզում հուլիսի 29-ին սպասվում է ջրանջատում

Հայաստան

Արմավիրի մարզում հուլիսի 29-ին սպասվում է ջրանջատում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Մարզային

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում