Միջազգային

2019 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվեց Եթովպիայի վարչապետին

2 րոպեի ընթերցում

2019 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվեց Եթովպիայի վարչապետին
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը դեկտեմբերի 10-ին հանձնվել Է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին: Արարողությունը, որին ներկա են եղել Նորվեգիայի թագավորական ընտանիքը եւ երկրի կառավարության անդամները, ավանդաբար կայացել Է Օսլոյի քաղաքապետարանում եւ հեռարձակվել Է Նոբելյան հիմնադրամի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ծաղկային կոմպոզիցիաներով զարդարված բեմահարթակին Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահ Բերիտ Ռայս-Անդերսենը Եթովպիայի վարչապետին հանձնել Է ոսկե մեդալ՝ մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի դիմանկարով, եւ դիպլոմ:

Աբիյ Ահմեդը պարգեւին արժանացել Է «Էրիթրեայի հետ սահմանային հակամարտության լուծման նախաձեռնության համար», որը շարունակվում Էր 1998 թվականից մինչեւ 2018 թվականը, որի հետեւանքով զոհվել են 370 հազարից ավելի Էրիթրեացիներ եւ 350 հազար եթովպիացիներ:

Դեկտեմբերի 6-ից Ստոկհոլմում սկսվել Է նոբելյան հանդիսությունների շաբաթը, որի ընթացքում մեծարելու են աշխարհում ամենահայտնի գիտական մրցանակի դափնեկիրներին: Ընդամենն այս տարի պարգեւ կստանա 15 մարդ: Ընդամենը Ստոկհոլմում եւ Օսլոյում հանդիսությունների վրա Նոբելյան հիմնադրամի միջոցներից կծախսվի 15 մլն կրոն (մոտավորապես 1,57 մլն դոլար):

1901 թվականից պարգեւը հանձնվել Է ընդհանուր առմամբ 595 անգամ, այն ստացել Է 916 մարդ եւ 24 կազմակերպություն: Ստոկհոլմի ֆիլհարմոնիայում եւ Օսլոյի քաղաքապետարանում մրցանակի հանձնումն տեղի Է ունենում դեկտեմբերի 10-ին՝ դրա հիմադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրը: Իսկ հաջորդ օրը Նոբելյան հիմնադրամը նրանց բանկային հաշիվներին կփոխանցի դրամական բաղադրիչը: Դրա չափը յուրաքանչյուր անվանակարգում հասնում Է 9 մլն կրոնի (944 հազար դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում