Միջազգային

Ֆինլանդիայի խորհրդարանը հաստատեց Սաննա Մարինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայի խորհրդարանը հաստատեց Սաննա Մարինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն Է տվել երկրի նոր վարչապետ Սաննա Մարինի թեկնածությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լիագումար նիստից հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

«Մարինի օգտին քվեարկել Է 99 պատգամավոր, դեմ՝ 70-ը, բացակայել են 30-ը»,-հայտնել Է խորհրդարանի խոսնակ Մաթի Վանհանենը:

ներկայում Հյուսիսային բոլոր երկրների կառավարությունները, բացի Շվեդիայից, գլխավորում են կանայք: Իսլանդիայի կառավարությունը 2017 թվականից գլխավորում Է Կատրին Յակոբսդոուտիրը, Դանիայինը հունիսի 27-ից՝ Մետտե Ֆրեդերիկսենը, Նորվեգիայինը՝ 2013 թվականից՝ Էռնա Սուլբերգը:

Սաննա Մարինը ոչ միայն իր երկրի, այլեւ ամբողջ աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն Է. նա 34 տարեկան Է, իսկ Ֆինլանդիան առաջին անգամ կառավարելու Է «կանանց հնգյակը». մնացած բոլոր կառավարող կուսակցությունների ղեկավարները նույնպես կանայք են:

Սաննա Մարինի կառավարությունում 12 նախարարական պաշտոններ զբաղեցնում են կանայք եւ յոթը՝ տղամարդիկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում