Միջազգային

Փոմպեոն եւ Լավրովը դեկտեմբերի 10-ին հանդիպում կանցկացնեն Վաշինգտոնում

1 րոպեի ընթերցում

Փոմպեոն եւ Լավրովը դեկտեմբերի 10-ին հանդիպում կանցկացնեն Վաշինգտոնում
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կհանդիպի դեկտեմբերի 10-ին Վաշինգտոնում: Այդ մասին ասված Է Պետդեպարտամենտի՝ դեկտեմբերի 8-ին տարածված ժամանակացույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ռոբերտ Օ’Բրայենը CBS հեռուստաալիքին հայտնել Է, որ չի բացառում նաեւ Լավրովի հանդիպումն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Օ’Բրայենը նաեւ նշել Է, որ հանդիպման դեպքում Թրամփը եւ Լավրովը «կքննարկեն սպառազինությունների նկատմամբ վերահսկողության թեման»: Մինչ այդ The Washington Post թերթը, վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչների, հայտնել Է, որ Փոմպեոն մտադիր Է դեկտեմբերի 10-ին Լավրովի հետ քննարկել երկկողմ հարաբերությունները, սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը, Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրությունը: Վերջին անգամ ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավարը Վաշինգտոն Է այցելել 2017 թվականին, եւ այն ժանանակ նրան ընդունել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում