Լեյբորիստների առաջնորդը Ջոնսոնին մեղադրել Է փաստերի խեղաթյուրման մեջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը դեկտեմբերի 6-ին ներկայացրել Է կառավարական գաղտնի զեկույց, որի համաձայն՝ Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հիմնական մասի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ մաքսային սահման կհայտնվի: Քորբինի ելույթը, որը տեղի Է ունեցել դեկտեմբերի 12-ին նախատեսված վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների արշավի շրջանակներում, ուղիղ եթերով ցուցադրել Է Sky News հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քորբինն ասել Է, թե իրականությանը չի համապատասխանում Ջոնսոնի այն հայտարարությունը, որ իր կնքած գործարքի պայմաններով ստուգումներ չեն լինելու Հյուսիսային Իռլանդիայի եւ մնացած Բրիտանիայի միջեւ, որ ապահովվելու Է ապրանքների անարգել տեղաշարժ: Իրականում, նրա խոսքով՝ կիրառվելու են մաքսային հայտարագրեր ու կատարվելու են ստուգումներ:

Քաղաքական գործիչը մեջբերում Է արել զեկույցից, որտեղ, նրա պնդումներով, ասված Է, որ «գործարքը վերին աստիճանի ավերիչ կլինի Հյուսիսային Իռլանդիայի տնտեսության համար», իսկ դրա հետեւանքները զուգադրելի կլինեն տարածաշրջանում ձեռք բերվող ապրանքների 30 տոկոս սակագների կիրառման հետ: Մասնավորապես, Քորբինի տեղեկատվությամբ՝ կառավարությունը կանխատեսում Է մանրածախ գների բարձրացում:

«Խոսքը չի վերաբերում սոսկ Հյուսիսային Իռլանդիային, գործարքը, մեջբերում եմ անում զեկույցից, կարող Է «զգալի ազդեցություն գործել Շոտլանդիայի եւ Ուելսի տնտեսության վրա»,- ասել Է Քորբինը՝ նշելով, ուր Հյուսիսային Իռլանդիան կառավարական փաստաթղթում անվանվում Է «Բրիտանիայի շուկա առանց մաքսերի վճարման ապրանքների ներկրման զարտուղի ճանապարհ»:

Կառավարությունն առայժմ չի մեկնաբանել լեյբորիստների հրապարակած փաստաթուղթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Français Русский

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում

ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg