Հասարակական

Կառավարությունը 3 մլրդ դրամ հատկացրեց զինվորականների բնակարանային խնդիրների լուծման համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 2 մլրդ 920 մլն դրամ հատկացրեց զինվորականների համար բնակարաններ գնելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գումարի շրջանակում 248 բնակարան կգնվի զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, բնակարան չստացած, բնակհաշվառման հերթում ընդգրկված, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած զինծառայողների համար։

Քանի որ որոշման նախագիծն ուներ նաև գաղտնի դրույթներ, այն քննարկվեց գաղտնի ռեժիմով, և կառավարություն ներկայացված որոշման նախագծում նախաձեռնության մասին այլ մանրամասներ հրապարակված չեն:

Հայերեն

Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը միջուկային համաձայնագիր չկնքելու դեպքում

Գյումրիում ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն առաջատար է. համայնքապետ ընտրելու համար քաղաքական կոալիցիաների անհրաժեշտություն կլինի

Միայն թույլ հոգիներն են խաղաղությունից վախենում. ԵԽ պատգամավորը՝ Բաքվի կողմից Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը ձգձգելու մասին

Գյումրիում 73 տեղամասի տվյալներով` «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջատար է

Գյումրիում 27 տեղամասի տվյալներով` առաջատարը ՔՊ-ն է

Փարաքարում ամփոփվել են քվեարկության նախնական արդյունքները

Հայտնի են Գյումրու ավագանու ընտրությունների 5 ընտրատեղամասերի ամփոփ արդյունքները

Ամփոփվել են Փարաքարի 6 ընտրատեղամասերում ՏԻՄ ընտրությունների արդյունքները

ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրել է Փարաքարում և Գյումրիում ընտրությունների հետ կապված ավելի քան 300 հրապարակում

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանեց Հայաստան