Քաղաքականություն

Ամփոփվել են Փարաքարի 6 ընտրատեղամասերում ՏԻՄ ընտրությունների արդյունքները

2 րոպեի ընթերցում

Ամփոփվել են Փարաքարի 6 ընտրատեղամասերում ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Հայտնի են ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրությունների ամփոփ տվյալները 6 ընտրատեղամասերից:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից, Փարաքարի այդ տեղամասերում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 6 283, որոնցից քվեարկությանը մասնակցել է  3 հազար 395-ը:

Արդյունքում՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը ստացել է 1 459 ձայն, «Միասնություն» կուսակցությունների դաշինքը՝ 2 102, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 204, «Կայունություն» կուսակցությունը՝ 191:

Հանձնաժողովից հավելել են, որ քվեաթերթիկների հաշվարկն ընթացքի մեջ է:

Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում մարտի 30-ին անցկացվել են ավագանու արտահերթ ընտրություններ։ 

Փարաքարում գործել է 16 տեղամաս։ Ընտրություններին մասնակցել է 11 526 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 54.97%-ը (նախնական տվյալներ): Փարաքարում ընտրական իրավունք ունի 20 967 անձ:

Փարաքար համայնքում ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Լյուդվիգ Գյուլնազարյան), «Միասնություն» կուսակցությունների դաշինք (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Վալոդյա Գրիգորյան), «Ազգային առաջընթաց» կուսակցություն (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Դավիթ Մինասյան), «Կայունություն» կուսակցություն (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Գոռ Սարիբեկյան)։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում