Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում անդրադարձավ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թեմայի մասին Փաշինյանը խոսեց՝ պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հարցին:

«Մի ժամանակ Հայաստանում կար գյուղատնտեսության վառելիքի սուբսիդավորման ծրագիր: Քիչ առաջ այս լուրը կարդալով՝ պարոն Ավինյանի հետ հիշեցինք, որ մեր կառավարությունն է այդ ծրագիրը փակել, համարելով, որ դա կոռուպցիոն ծրագիր է, իրականում գյուղացիներին ոչինչ չի տալիս: Հիմա ՀՔԾ հաղորդագրությունից պարզվում է, որ, ըստ մեղադրանքի նյութերի, Սերժ Սարգսյանը պետական մարմնին հանձնարարել է, որ վառելիքը գնեն ոչ թե այն ընկերությունից, որը ցածր գին է առաջարկում, այլ «Ֆլեշ» ընկերությունից: Սա է պատմությունը: Կարծում եմ, որ քննությունը կպարզի, թե ինչ է, և որևէ ավել բան, քան հրապարակված է, չեմ կարող ասել»,- նշեց վարչապետը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Հայերեն Français Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան