Փաշինյանը ներկայացրեց ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական դարձնելու օրինագծի խնդիրները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացրեց այն խնդիրները, որոնց պատճառով խորհրդարանի մեծամասնությունը երկրորդ ընթերցմամբ դեմ է քվեարկել ԱԺ«Լուսավոր Հայաստան»խմբակցության կողմից առաջարկված Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 4-ին Փաշինյանն այս հարցին անդրադարձավ, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի հարցին:

«Մենք հասկանում ենք մեր գործընկերների առաջարկը, և, նույնիսկ, առաջին ընթերցմամբ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկել, բայց այստեղ քննարկումների փուլում մենք հանգել ենք կոնկրետ խնդրի: Այս առաջարկվող համակարգում խնդիրն այն է, որ կամ մենք ոստիկանության և ԱԱԾ սպաների զինվորական կարիերան ընդհատում ենք այն պարագայում, եթե իրենք դառնում են ոստիկանության և ԱԱԾ-ի պետի տեղակալ կամ պետ, կամ էլ մենք քաղաքական ուղով նշանակված ոստիկանության պետին կամ տեղակալին պետք է գնդապետի կամ գեներալի կոչում տանք: Սա շատ կոնկրետ պատճառ է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ամեն դեպքում իրենք կիսում են մտահոգություն, և համաձայն են աշխատել, որպեսզի գտնվի լուծում, առանց դեֆորմացիաների:

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,«Ոստիկանությունում ծառայության մասին», ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում էրԱզգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական պաշտոններ՝այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

Առաջին ընթերցմամբ օրենքի նախագծի ընդունումից հետո այն բացասական եզրակացություն էր ստացել գլխադասային հանձնաժողովում:

«Իմ քայլը» խմբակցությունը հայտնել էր, որ դեմ է քվեարկելու օրենքի նախագծին: Նախագիծը չընդունվեց 19 կողմ և 89 դեմ ձայներով:

Հայերեն Русский

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին

Տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Հուլիսի 27-ի միջոցառումների անոնս

Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ

Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին

Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր