Հակոբ Արշակյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյին և «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» (TPQI) ծրագրի աշխատանքային խմբի ներկայացուցիչներին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Նախարարը, ողջունելով ՀԲ ներկայացուցիչներին, բարձր է գնահատել արդյունավետ համատեղ համագործակցությունը, նշել, որ համապատասխան քայլեր են արվում «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագիրն առաջ մղելու ուղղությամբ։

Հակոբ Արշակյանը ՀԲ ներկայացուցիչներին մանրամասներ է ներկայացրել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունից։ Նա խոսել է էկոհամակարգի զարգացմանն ուղղված ծրագրերի, ստարտափներին հարկային արտոնություն տրամադրելու գործընթացի, ոլորտի զարգացմանն ուղղված դրամաշնորհների, տեխնոլոգիական կրթության որակի բարձրացման ուղղված մոտեցումների, ինչպես նաև «Հայկական վիրտուալ կամուրջ», «ՆերՈւժ» ծրագրերի ընձեռած հնարավորությունների մասին։

Անդրադարձ է եղել նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով TPQI –ի շրջանակներում տեխնոլոգիական ոլորտի 5 ծրագրերում բանկի հետ պետություն-մասնավոր գործակցությանը։

Ծրագրերից առաջինը «Ինժեներական քաղաքի» կառուցումն է՝ շուրջ 10 մլրդ դրամ ֆինանսավորմամբ: Երկրորդը՝ Ազգային վենչուրային ֆոնդի ստեղծումն է՝ շուրջ 5 մլրդ դրամ։ Հաջորդը Սուպերհամակարգչային կենտրոնի ներդրման ծրագիրն է՝ շուրջ 4 մլրդ ֆինանսավորմամբ: Չորրորդը՝ Կիբերանվտանգության կենտրոնի ստեղծումն է՝ 2,5 մլրդ դրամ ներդրումով, և Գյումրու Պոլիտեխնիկի վերազինման ծրագիրն է՝ 2,5 մլրդ դրամ արժողությամբ:

Հանդիպման ընթացքում մեկ անգամ ևս կարևորվել է «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի իրականացումը, նշվել է դրա վերակազմավորման ընթացքում ռիսկերի ճիշտ գնահատումը, այդ գործընթացում լավագույն մասնագետներին ներգրավելու կարևորությունը։

Հայերեն

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը

Միրզոյանի՝ հանրաքվեով նոր Սահմանադրության մերժման դեպքում հրաժարականի առաջարկը համաձայնեցված չէ. ԱԺ նախագահ

Կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգը և վիզաների ազատականացման հեռանկարը

Կատարցի միջնորդները վերադարձել են Թեհրան՝ ԱՄՆ-Իրան բանակցությունները խթանելու նպատակով. Reuters

ԱԺ նախագահն ընդդիմությանն առաջարկել է աջակցել նոր Սահմանադրության հարցը հանրաքվեի դնելուն