Իրաքցի քրիստոնյաները չեղյալ են հայտարարել Սուրբ Ծննդի տոնակատարությունը բողոքի ակցիաների պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Քաղդեական կաթոլիկ եկեղեցու հովվապետ կարդինալ-պատրիարք Լուիս Ռաֆայել Ա Սակոն հայտարարել Է Սուրբ Ծննդի տոնակատարությունը չեղյալ հայտարարելու մասին՝ ի հիշատակ բողոքների ժամանակ զոհված համաքաղաքացիների: Դեկտեմբերի 4-ին այդ մասին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եկեղեցիներում եւ փողոցներում չեն կանգնեցվի սուրբծննդյան եղեւնիներ, չեղյալ են հայտարարվում ամեն կարգի տոնակատարություններն ու ընդունելությունները պատրիարքարանում»,- մեջբերում Է անում հեռուստաալիքը կարդինալ-պատրիարքի հայտարարությունից, որն այդ որոշումը բացատրել Է «բողոքի ակցիաների զոհված ու վիրավոր մասնակիցների եւ անվտանգության ուժերի զոհված ու վիրավոր աշխատակիցների հիշատակի հարգմամբ, ինչպես նաեւ նրանց ընտանիքների հետ համերաշխությամբ»: Իրաքում բողոքի ելույթները չեն դադարում հոկտեմբերի սկզբից, երբ սկսեցին քաղաքների փողոցներ դուրս գալ մարդիկ, որոնք դժգոհ են կենսապայմանների վատթարացումից, երիտասարդության շրջանում բարձր գործազրկությունից եւ կոռուպցիայից: Գործնականում ամենուրեք ցույցերն ուղեկցվում են բռնությամբ եւ անկարգություններով: Բողոքավորները պահանջում են կառավարության հրաժարականը եւ խորհրդարանի վաղաժամկետ ընտրությունների անցկացում: ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ հոկտեմբերի սկզբից ի վեր այդ ակցիաների ընթացքում զոհվել Է ավելի քան 400 ցուցարար, վիրավորների թիվը հասնում Է 19 հազարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն العربية Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ