Միջազգային

Կալիֆոռնիայից սենատոր Քամալա Հարիսը դուրս Է եկել նախագահական ընտրարշավից

1 րոպեի ընթերցում

Կալիֆոռնիայից սենատոր Քամալա Հարիսը դուրս Է եկել նախագահական ընտրարշավից

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Քամալա Հարիսը, որը ձգտում Էր ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածուի առաջադրման հասնելու Դեմոկրատական կուսակցությունից, դուրս Է եկել նախընտրական արշավից: Դեկտեմբերի 3-ին այդ մասին նա հայտնել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես այսօր դադարեցնում եմ իմ նախընտրական արշավը եւ այդ մասին իմ կողմնակիցներին հայտնում եմ խորին ափսոսանքով, բայց միեւնույն ժամանակ երախտագիտության զգացումով»,- ասված Է հաղորդագրության մեջ: CNN հեռուստաընկերությունը մեջբերում Է կատարել Էլեկտրոնային փոստով իր կողմնակիցներին Հարիսի ուղերձից: «Ես գնահատեցի իրադրությունը բոլոր կողմերից եւ վերջին օրերի ընթացքում կայացրեցի իմ կյանքում ամենադժվարին որոշումներից մեկը: Նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելու իմ արշավը պարզապես ֆինանսական միջոցներ չունի, որոնք անհրաժեշտ են այն շարունակելու համար»: Ինչպես այնուհետեւ նշել Է սենատոր Հարիսը, ինքը «միլիարդատեր չԷ եւ չի կարող ֆինանսավորել իր նախընտրական արշավը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում