Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել  ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր վշտով տեղեկացա անվանի ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի մահվան մասին։

Աստղաֆիզիկայի ոլորտում միջազգային ճանաչում ունեցող Դավիթ Սեդրակյանը հայտնի էր նաև Հայաստանի հասարակական կյանքում դրսևորած ակտիվությամբ և սկզբունքային ու ազնիվ քաղաքացիական կեցվածքով:

Որպես Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի երկար տարիների ակադեմիկոս-քարտուղար, ապա և փոխնախագահ և Երևանի պետական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ՝ նա մեծ ավանդ և կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանում գիտության զարգացման գործում:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Դավիթ Սեդրակյանի ընտանիքին, հարազատներին և բոլոր մտերիմներին»։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում