Հասարակական

Սիսի ճանապարհի խոստացված ասֆալտապատումն իրականացվել է. Վարչապետն անձամբ է ծանոթանում

1 րոպեի ընթերցում

Սիսի ճանապարհի խոստացված ասֆալտապատումն իրականացվել է. Վարչապետն անձամբ է ծանոթանում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Սիս գյուղի ճանապարհի ասֆալտապատումը, որը խոստացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավարտվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղում է՝ իր աչքով տեսնելու ասֆալտապատ ճանապարհը: 2019-ի մարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած այցի ընթացքում Սիս համայնքի բնակիչների հետ պայմանավորվել էր լուծել գյուղի ճանապարհի հարցը:

Ավելի ուշ՝ մայիսին կառավարության նիստում վարչապետը նշել էր, որ համացանցում տեսանյութ է շրջանառվում, որտեղ երեխաներն ասում էին՝ Նիկոլ Փաշինյանը եկավ, խոստացավ ու գնաց, ոչինչ էլ չի արվում: Վարչապետը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել էր աշխատանքներով: Սուրեն Պապիկյանը նշել էր,որ առաջիկայում գյուղում կիրականացվի ասֆալտապատում, նախագիծը կներկայացվի կառավարություն:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում