ԱԺ խորհուրդը հաստատել է գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը
1 րոպեի ընթերցում
![ԱԺ խորհուրդը հաստատել է գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/12/997366.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Ազգային ժողովի պաշտոնական կայքից:
Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել են նաեւ դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:
Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 26, դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 40 հարց:
Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2019 թվականի մարտի 25-ի եւ լրացում՝ ԱԺ խորհրդի 2017 թվականի հուլիսի 11-ի որոշումներում: