Շարունակելու ենք հետևել. Մնացականյանը՝ թուրքական գաղտնի փաստաթղթերի հրապարակման մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևոր է համարում, որ Թուրքիան արձագանքի թուրքական զինուժի գլխավոր շտաբի փաստաթղթերի արտահոսքին, որով բացահայտվում են Հայաստանի նկատմամբ Անկարայի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերագրվող ծրագրի անվանումն ու մանրամասները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մնացականյանը նման տեսակետ հայտնեց լրագրողի հարցին ի պատասխան:

«Անկեղծ ասած, չեմ կարող հաստատել կամ հերքել այդ հրապարակման իսկությունը: Եթե այդպիսի հարց կամ պնդում կա, ապա առաջին հերթին դա պետք է անի թուրքական կողմը: Եվ իրենցից դեռ որևէ արձագանք չենք լսել: Կարիք չունեմ ասելու, որ, բնականաբար, հարցը պարունակում է լուրջ մտահոգություն, և մենք շարունակելու ենք դրան հետևել»,-ասաց նախարարը:

Նա շեշտեց ՝առաջին արձագանքը պետք է գա Թուրքիայից:

«Nordic Monitor» կայքը գաղտնի նյութեր էր հրապարակել, որոնցում անդրադարձ կար Հայաստանին հարված հասցնելու Թուրքիայի ծրագրերին: Փաստաթուղթը հրապարակած «Nordic Monitor»-ի հոդվածագիր Աբդուլլահ Բոզքուրթն«Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ հավատում է իր հրապարակած փաստաթղթի իսկությանը: Թուրքիայի ռազմական տեսուչներն Անկարայի Աքընջըի ավիաբազայի հրամանատարության կողմից վերահսկվող փաստաթղթերի բյուրոյում պլանների ուսումնասիրություն անցկացնելիս պարզել են, որ պլանի որոշէջերանհետացել են: Սկսվել է հետաքննություն ՝ պարզելու, թե ինչպես են նշված փաստաթղթերն անհետացել: Գլխավոր շտաբին էջերի անհետ կորելու մասին զեկուցագիրը ներկայացվել է 2016 թվականի մայիսի 23-ին: Եվ հենց այդ արտահոսքի զեկուցագիրն էր, որ բացահայտել է գործողության անվանումը՝ «ALTAY»: «Գաղտնի պլանը վերջնական տեսքի է բերվել 2001 թվականի հուլիսի 13-ին: Այն պատրաստվել է մարտավարական օդուժի 2-րդ հրամանատարության կողմից, որպես «OĞUZTÜRK» կոչվող օդային հարձակողական պլանի մաս: Զեկուցագրում նշվում է, որ գործողությունների ծրագիրը դեռևս վավեր է, և ընդգծվում է, որ էջերի կորուստը բացասական ազդեցություն չի ունենա ALTAY օպերացիայի վրա», - գրել է Աբդուլլահ Բոզքուրթը «Nordic Monitor»-ում: Հրապարակումը միջազգային լայն արձագանք է գտել: Հունական ԶԼՄ-ները «սենսացիոն» են որակել այն: «Այս բացահայտումը, ինչպես նաև այլ տեղեկություններ Աթենքի որոշ շրջանակների հիմք են տվել մտածելու, որ Հայաստանը Սիրիայից հետո կլիներ Թուրքիայի հաջորդ թիրախը»,-գրում են հունական լրատվամիջոցները:

Հայերեն العربية English Русский

Սեպտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիների 15-րդ խորհրդատվական համաժողովը Երևանում կհամախմբի 200-ից ավելի մասնակցի

ՊԵԿ իրազեկում՝ խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ

Ադրբեջանցի փորձագետը կարծում է, որ կան մեծ հիմքեր՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացում լավատեսորեն տրամադրվելու համար

Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը

Դեպի ԵՄ արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում են. ՍԱՏՄ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Թրամփը հազվագյուտ ընդունելության կարժանացնի Սի Ծինփինին՝ նրան կդիմավորելով «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ

Digitech 2026-ը հավակնում է լինել ավելի ներկայացուցչական և ընդգրկուն. Ալեքսանդր Եսայան

ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին