Միջազգային

Չինաստանը պատժամիջոցներ Է սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Չինաստանը պատժամիջոցներ Է սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանն ի պատասխան Միացյալ Նահանգներում Հոնկոնգի մասին օրենքի ընդունման դադարեցնում Է Հոնկոնգ ամերիկյան ռազմանավերի եւ ինքնաթիռների այցելության ԱՄՆ-ի պահանջների քննարկումը: Այդ մասին դեկտեմբերի 2-ին կայացած ճեպազույցում հայտարարել Է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուրցիչ Հուա Չունինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չինաստանի կառավարությունը որոշում Է ընդունել դադարեցնել Հոնկոնգ ամերիկյան ռազմանավերի եւ ինքնաթիռների այցելության՝ ԱՄՆ-ի պահանջների քննարկումը»,- հայտարարել Է դիվանագետը: Պատասխանելով այն մասին ճշտող հարցին, թե Պեկինը երբ Է մտադիր վերսկսել համապատասխան պահանջների քննարկումը, Հուա Չունինը հայտնել Է, թե «երբ դա կավարտվի, կախված Է ԱՄՆ-ի հետագա քայլերից»: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել Է երկու օրենք, որոնք վերաբերում են Հոնկոնգին՝ «Հոնկոնգում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության պաշտպանության մասին», ինչպես նաեւ հատուկ վարչական շրջանին որոշակի ոստիկանական հանդերձանքի մատակարարումների արգելքի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում