Պաշտոնական

Ազգային ժողովի նախագահը ստացել է Էդգար Շաթիրյանի հրաժարականի դիմումը

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի նախագահը ստացել է Էդգար Շաթիրյանի հրաժարականի դիմումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էդգար Շաթիրյանը նոյեմբերի 27-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Ազգային ժողովի պաշտոնական կայքից:

««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի (վարչապետից և վճռաբեկ դատարանի դատավորներից բացի, Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված մյուս պաշտոնատար անձինք հրաժարականի մասին իրենց գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում են Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ-հեղ.) համաձայն` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը նոյեմբերի 27-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,-ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:

Նոյեմբերի 26-ին տեղի էր ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում հանձնաժողովի նախագահ էր ընտրվել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածու Հայկուհի Հարությունյանը: Շաթիրյանը իր հրաժարականի մասին նոյեմբերի 26-ին հայտնել էր իր «Ֆեյսբուք»-ի էջում: Նա մասնավորապես նշել էր, որ իր անձի (անձնական և մասնագիտական որակներիս) նկատմամբ, մի կողմից, Ազգային ժողովի առավելագույն վստահության և, մյուս կողմից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամի բացարձակ անվստահության պայմաններում նպատակահարմար չի համարում հետագա պաշտոնավարումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում