Միջազգային

ԿԺԴՀ-ն չպարզված տիպի երկու հրթիռ Է արձակել երկրի հյուսիս - արեւելքից

1 րոպեի ընթերցում

ԿԺԴՀ-ն չպարզված տիպի երկու հրթիռ Է արձակել երկրի հյուսիս - արեւելքից

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ն նոյեմբերի 28-ի երեկոյան արձակել Է չպարզված տիպի երկու հրթիռ: Այդ մասին հայտնել Է Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեն (ՇՊԿ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կոմիտեի տվյալներով՝ արձակումները կատարվել են Համգյոն Փուքթո հյուսիսարեւելյան նահանգից 16:59-ին (Երեւանի ժամանակով 11:59-ին) Ճապոնական ծովի ուղղությամբ: Հրթիռների տիպի վերաբերյալ տվյալներ առայժմ չեն բերվում: Դրանց թռիչքի հեռահարությունը, ըստ ճապոնական կողմի տեղեկությունների, կազմել Է 380 կիլոմետր:

«Կորեայի Հանրապետության զինվորականները հետեւում են իրադրությանը՝ պահպանելով մարտական պատրաստություն»,- նշված Է Շտաբների պետերի կոմտեի հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդել Է Kyodo գործակալությունը, վկայակոչելով Ճապոնիայի պաշտպանության նախարարության մի աղբյուր, ԿԺԴՀ-ն կարող Էր երկու բալիստիկ հրթիռ արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Գերատեսչության տվյալներով՝ Ճապոնիայի եւ նրա տարածքային ջրերի համար ոչ մի կարգի սպառնալիք չկա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում