Եղիսաբեթ Բ թագուհին առաջիկա 18 ամսում կարող Է հրաժարվել գահից. The Sun

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին առաջիկա 18 ամսում կարող Է հրաժարվել գահից հօգուտ իր ավագ որդի Չառլզի: Այդ մասին հաղորդել Է The Sun-ը՝ վկայակոչելով միապետի շրջապատի աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի զրուցակիցը նշում Է, որ հրաժարման մասին բացահայտորեն խոսելն արգելված Է, սակայն լիազորությունների փոխանցման գործընթացն իբր արդեն սկսվել Է: Այսպես, Եղիսաբեթ Բ-ն ավելի ու ավելի սակավ Է այցելում պաշտոնական միջոցառումներ, որտեղ նրան փոխարինում Է 71-ամյա Չառլզը: Հենց նա Է ավելի վաղ նոյեմբերին ճնշում գործադրել արքայազն Էնդրյուի վրա, որպեսզի վերջինս վայր դնի իր միապետական պարտականությունները՝ բանտում մահացած մանկապիղծ միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի հետ սերտ կապերի պատճառով:

Թերթի տեղեկություններով՝ թագուհու հնարավոր հրաժարումը կարող Է տեղի ունենալ 2021 թվականի ապրիլին, երբ լրանա նրա 95 տարին: Ընդգծվում Է, որ Եղիսաբեթ Բ-ի ամուսին արքայազն Ֆիլիպը հրապարակային միջոցառումներից հրաժարվել Է հենց այդ տարիքում:

Եղիսաբեթ Բ-ն թագուհի Է հայտարարվել 1952 թվականին: 2015 թվականի սեպտեմբերին, գահին լինելով 23 226 օր, նա դարձել Է Մեծ Բրիտանիայի ամենաերկարատեւ կառավարող միապետը: Իսկ 2016 թվականին՝ Թաիլանդի 89-ամյա Փումիփոն Ադուլյադեթ թագավորի մահվանից հետո, Եղիսաբեթ Բ-ն ճանաչվել Է ամենաերկարատեւ կառավարող ողջ միապետն աշխարհում:

Արքայազն Չառլզը բրիտանական գահի ուղղակի ժառանգ Է դարձել 1952 թվականին, երբ 3 տարեկան Էր: 2008 թվականին նա համարվել Է թագի ամենատարեց ժառանգորդը բրիտանական ամբողջ պատմության ընթացքում՝ այն պահին նա եղել Է 59 տարեկան:

Անգլիայի նախորդ միապետը, որը հրաժարվել Է գահից, եղել Է ներկայիս թագուհու հորեղբայր Էդուարդ VIII-ը: Նա իր եւ իր հետնորդների համար գահից հրաժարվել Է 1936 թվականին հանուն կրկնակի ամուսնալուծված ամերիկուհի Ուոլիս Սիմփսոնի հետ ամուսնության:

Հայերեն Français Русский

Վարդենիսի մշակույթի պալատում կայացել է Զոհրապ Թովմասյանի «Կյանքի գույներ» գրքի շնորհանդեսը

ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանում

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Աչաջուր» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը

Հիմնանորոգվում են Վարդենիս քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքները

Հնդկաստանում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել Նյու Դելիում տեղատարափ անձրևների պատճառով

Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելն այս պահին հնարավոր չէ. Փաշինյանի ճեպազրույցը՝ ռուսական լրատվամիջոցներին

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 4000-ը

Անա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար

Meta-ն տուգանվել է 567 միլիոն դոլարով՝ իր հարթակներում երեխաների անվտանգության հետ կապված գործով