«Մահացիր կամ խոստովանիր». ադրբեջանական բանակում խոշտանգումների միջոցով փնտրում էին լրտեսների. BBC

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական BBC պարբերականը ադրբեջանական բանակում խոշտանգումների վերաբերյալ ծավալուն հոդված է հրապարակել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոդվածի հեղինակ Մահերամ Զեյնալովը հարցազրույց է վերցրել խոշտանգումներից տուժած զինծառայողներից և նրանց հարազատներից:

«Խոշտանգումների հետևանքով զոհված 9 զինծառայող, տասնյակ տուժածներ, 25 դատապարտյալներ, ովքեր մեղադրվել են պետական դավաճանության մեջ. այսպիսին է 2017 թվականի պատկերն ադրբեջանական բանակում»,- գրել է հոդվածագիրը:

2017-ի մայիսին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, Պետական անվտանգության ծառայությունը, Պաշտպանության նախարարությունը և Ներքին գործերի նախարարությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում հայտնել են, որ հօգուտ հայկական հատուկ ծառայությունների՝ լրտեսություն իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել են զինծառայողներ: Այս էր ամբողջ տեղեկությունը գործի վերաբերյալ, որը ավելի հայտնի էր «Թերթերյան գործ»:

Հանրությանը զանգվածային խոշտանգումների մասին հայտնի է դարձել միայն 2019 թվականին, երբ աստիճանաբար սկսեցին բացահայտվել վերոհիշյալ գործի մանրամասները:

Մահերամ Զեյնալովը խոսել է խոշտանգումներից զոհված ենթասպա Ռուսլան Օջագվերդիևի կնոջ` Ռավանայի հետ:

Կնոջ կարծիքով` եթե իր ամուսինը ընդուներ լրտեսության մեղադրանքը, ողջ կմնար:

Ռավանան հիշում է, որ 2017 թվականի հունիսի 15-ին իր ամուսինը գնացել է զորամաս և դրանից հետո արդեն զանգերին չի պատասխանել:

Ավելի ուշ, զինվորականները Ռավանային ասել են, որ իր ամուսնուն տարել են, բայց ուր և ինչու՝ չեն հայտնել:

«Իսկ առավոտյան արդեն հայտնեցին, որ ամուսինս մահացել է»,- հիշում է Ռավանան:

Ըստ պաշտոնական եզրակացության` ենթասպա Ռուսլան Օջագվերդիևի մահվան պատճառն եղել է մարզման ժամանակ սրտի կանգնելը:

Ռավանան այդ փորձաքննությունը կասկածելի է համարել, հետագայում կրկին փորձաքննություն է նշանակվում, ինչի արդյունքում հայտնի է դարձել, որ ամուսինը մահացել է կրծքավանդակի վնասվածքից:

Ռավանան տասնյակ զինծառայողների զոհերի հարազատներից մեկն է, ով դատի էր տվել Ադրբեջանի ռազմական դատախազությանը: Դատարանում մյուս զինվորների ելույթներից նա պարզել էր, թե ինչպես էին իր ամուսնուն խոշտանգել:

«Նրանք ամուսնուս բերանը մայկա են խցկել, խեղդել, պահանջել խոստովանել, որ ինքը լրտես է, ասել են. «Դու ընտրություն ունես. կամ մեռնել, կամ խոստովանել», - հիշում է Ռավանան:

Ռավանան դատարանում իմացել է, որ իր ամուսինը կեղծ մատնության զոհ է, ցուցմունքի, որը մեկ այլ զինծառայող տվել է իր նկատմամբ խոշտանգումների հետևանքով:

Ադրբեջանում իրավապաշտպանները քաղբանտարկյալների ցուցակներ են ստեղծում 1990-ականների կեսերից, այսինքն ՝ այն պահից, երբ Հեյդար Ալիևը՝ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հայրը, դարձել էր երկրի նախագահ:

Իրավապաշտպան Օկտայ Գյուլալիևը նշել է, որ «Թերթերյան գործով» բանտարկվածները նույնպես, հավանաբար, այս տարվա վերջ կընդգրկվեն այդ ցուցակում:

Հայերեն English Русский

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել Օլիմպիադայում